«Հայաքվե»-ի ղեկավար շտաբը որոշում է ընդունել ի սպաս դնել մեր կազմակերպչական ռեսուրսները՝ ապահովելու Երևանի ավագանու ընտրությունների թափանցիկությունը. Ավետիք Չալաբյան
BLOGՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Ինչպես շատերդ գիտեք, մեր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մեջ ժամանակավոր դադար է առաջացել, քանի որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում վերահաշվարկում է նախաձեռնությանը միացած քաղաքացիների ձայները, դրան էլ զուգահեռ մայրաքաղաք Երևանում ավագանու ընտրությունների քարոզարշավ է ընթանում:
Այս պայմաններում «Հայաքվե»-ի ղեկավար շտաբը որոշում է ընդունել ի սպաս դնել մեր կազմակերպչական ռեսուրսները և հանրային վստահությունը՝ ապահովելու Երևանի ավագանու ընտրությունների թափանցիկությունը և արդարությունը: Մեր նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիների ձայնը, նաև նրանց վստահություն հաղորդել՝ տուրք չտալու հոռետեսությանը, որ իրենց փոխարեն ամեն ինչ որոշված է, մասնակցելու ընտրություններին և սեփական ձայնով ազդելու քաղաքային իշխանության ձևավորման վրա:
Երեկվանից «Հայաքվե»-ի շտաբի ղեկավարության ներքո գործում է անկախ դիտորդական առաքելությունը, այն հասանելի է մեր բոլոր քաղաքացիներին: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 14 ուժեր, մրցակցությունը ավելի քան թեժ է, և ձեր ձայնը կարող է որոշիչ լինել, իսկ մենք հետամուտ կլինենք, որ այն որևէ կերպ չկեղծվի: Մինչ հանդիպում Երևանի ընտրական տեղամասերում:

1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



