ՌԴ-ն հույս ունի՝ Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկ կլինի․ Զախարովա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան հետևողական քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում հումանիտար բարդ իրավիճակի կարգավորման համար՝ հույսը դնելով տարածաշրջանում կայունացման վրա և պայմաններ ստեղծելու Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն մեկնարկի համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ռուսական մարդասիրական օգնության հետ։
«Մենք հուսով ենք, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա։ Սա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար»,- ասել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ապագայում Աղդամի (Ակնա) երթուղուն զուգահեռ ապաշրջափակվի Լաչինի միջանցքը։
Դիվանագետը նշել է, որ սեպտեմբերի 12-ին ռուսական մարդասիրական օգնության խմբաքանակ է հասցվել Լեռնային Ղարաբաղ, կարիքավորներին տրվել է մոտ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ։