Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ երկխոսությունը շարունակելու համար. Պետդեպի պաշտոնյաները՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացը «շարունակվում է և միանգամայն կենդանի է», հայտարարել են Պետքարտուղարության երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ ադրբեջանական Թուրան գործակալության՝ Վաշինգտոնում թղթակցի հետ զրույցում:
Պաշտոնյաները պատմել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի քանի տարի փորձում է ճանապարհ գտնել արդար, կայուն խաղաղության հասնելու համար, և այդ գործընթացը շարունակվում է:
«Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ երկխոսությունը շարունակելու համար»,- նշել է զրուցակիցը։
ԱՄՆ-ն շատ հստակ է եղել այն հարցում, որ տևական և կայուն խաղաղության հասնելու առաջին քայլը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կարգավորումն է։
«Մենք շատ մտահոգված ենք այժմ այնտեղ տիրող իրավիճակով, և մենք շատ կենտրոնացած ենք հարցը լուծելու վրա», - ավելացրել է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա:
Ըստ նրանց՝ ԱՄՆ-ն վերջին մի քանի օրերի ընթացքում «բոլոր մակարդակներով» ներգրավվածություն է ունեցել այս հարցում: