Ուկրաինան հրթիռակոծել է Սևաստոպոլը, որտեղ կա 24 տուժած. Ռուսաստանը գնդակոծել է Խերսոնը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով տուժել է 24 մարդ, հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում։
«Ես գտնվում եմ «Սևմորզավոդ» գործարանի հարավային հատվածում բռնկված հրդեհի վայրում... Հարձակման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժել է ընդհանուր առմամբ 24 մարդ, որոնցից չորսի վիճակը միջին ծանրության է», - գրել է նա:
«Բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում, քաղաքի քաղաքացիական օբյեկտներին վտանգ չի սպառնում»,- նշել է Ռազվոժաևը։
Մինչդեռ korrespondent.net-ը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը 85 անգամ գնդակոծել են Խերսոնի մարզը։ Վիրավորվել է չորս խաղաղ բնակիչ։
Ընդամենը մեկ օրվա ընթացքում ռուսներն ականանետներից, հրետանուց, «Գրադ» համակարգերից, անօդաչու թռչող սարքերից, տանկերից և ինքնաթիռներից 531 արկ են արձակել Խերսոնի ուղղությամբ։ Գործարկվել է նաև մեկ թևավոր հրթիռ։ Բուն Խերսոն քաղաքի ուղղությամբ արձակվել է 11 արկ։