Սկսվել են Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վոստոչնի» տիեզերակայանում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
«Մենք, իհարկե, պետք է խոսենք տնտեսական փոխգործակցության, հումանիտար հարցերի, տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին», - ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ բացելով հանդիպումը։
ԿԺԴՀ-ի ղեկավարն իր հերթին վստահեցրել է Պուտինին, որ Փհենյանն աջակցում է Մոսկվայի բոլոր որոշումներին և պատրաստ է հետագայում էլ զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրները միշտ միասին կպայքարեն իմպերիալիզմի դեմ։
Պետությունների ղեկավարների հանդիպումն ընթանում է պատվիրակությունների մասնակցությամբ:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են նաև մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Կիմ Չեն Ընին ուղեկցում են ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար Չոե Սոն Հուին, Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմական վարչակազմի բաժնի ղեկավար Չոնգ Չոնը և Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Լի Բյոնգ-Չոլ:
Պաշտոնական բանակցություններից առաջ Պուտինն ու Կիմ Չեն Ընը կարճ զրուցել են «Վոստոչնի»-ում։ Նրանք շրջել են տիեզերական օբյեկտներում: