Սիրիական կառավարական զորքերը Լաթաքիայում ռազմավարական բնակավայր են ազատագրել
INTERNATIONAL NEWSՍիրիական կառավարական զորքերն ամբողջական վերահսկողություն են հաստատել Լաթաքիա նահանգի՝ ռազմավարական կարեւորության Սալմա բնակավայրի նկատմամբ: Այս մասին հաղորդել է սիրիական պետական հեռուստատեսությունը:
Զինծառայողներն ու նրանց սատարող կառավարամետ ապստամբներն այժմ ազատագրված տարածքում ստուգում են ականների եւ պայթուցիկ այլ սարքերի առկայությունը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, Սալման սիրիական ընդդիմությանն աջակցող ապստամբների վերահսկողության տակ էր 2012 թվականից եւ համարվում էր Լաթաքիայի ընդդիմության հիմնական հենակետը: Այն սիրիական զորքերի հարձակումներից պաշտպանում էին մի շարք խմբավորումների ներկայացուցիչներ, այս թվում՝ «ան-Նուսրայի ճակատ»-ի ծայրահեղականները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



