Մարոկկոյի երկնքում երկրաշարժից առաջ անհայտ ծագման լույսեր են հայտնվել. CNN
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ականատեսները Մարոկկոյի երկնքում անհայտ ծագման փայլ են նկատել ավերիչ երկրաշարժից անմիջապես առաջ: Այս մասին հայտնում է CNN-ը։
Ըստ նրա՝ նման լուսային բռնկումները, որոնք կարելի է նկատել երկրաշարժից մի քանի րոպե առաջ, կարող են նմանվել կայծակի, բևեռափայլի, օդում լողացող լուսավոր գնդակների, փոքր լույսերի կամ մեծ բոցերի։ «Տարբեր գույների վառ, պարող լույսի այս շողերը վաղուց տարակուսում են գիտնականներին, ովքեր դեռ չեն եկել դրանց ծագման ընդհանուր վարկածին, բայց դրանք միանշանակ իրական են», - հեռուստաալիքին ասել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության նախկին աշխատակից Ջոն Դերը:
Սան Խոսեի պետական համալսարանի պրոֆեսոր Ֆրիդման Ֆրեյնդը նշել է, որ երկրաշարժից առաջ լույսերի հայտնվելը, ամենայն հավանականությամբ, կապված է ապարներում դեֆեկտների և խառնուրդների հետ: Նրա խոսքով, մեխանիկական ազդեցության պատճառով, ինչպես երկրաշարժի ժամանակ, դրանք վայրկենապես փլուզվում են և էլեկտրաէներգիա են արձակում։
Գիտնականները նշել են նաև լուսային շողերի ծագման այլ տարբերակներ։ Դրանց թվում են ստատիկ էլեկտրականությունը, որը առաջանում է ապարների ոչնչացման և ռադոնի արտազատման հետևանքով։