Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ հետևողականորեն քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբերակներ. Կրեմլ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետևողականորեն քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, մենք կշարունակենք դա անել։ Բոլորովին վերջերս (Արցախ-Խմբ.) հասավ մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել էր, ի դեպ, ռուսական կողմի ջանքերի շնորհիվ։ Մենք շարունակելու ենք աշխատել։ Եվ հիմա տարբեր տարբերակներ են քննարկվում և մշակվում կողմերի հետ»,- ասել է նա՝ պատասխանելով Պետդեպի հայտարարությանն առ այն, որ Արցախում ստեղծված ծանրագույն մարդասիրական իրավիճակի ֆոնին պետք է անհապաղ բացել Լաչինի միջանցքը: