Ֆրանսիայի դեսպանին պատանդ են վերցրել․ ի՞նչ է պատմել Մակրոնը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիգերում Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իտեն պատանդ է վերցվել իշխանության մեջ գտնվող զինվորականների կողմից և սնվում է միայն «զինվորական չափաբաժնով»։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է Սեմյուր-ան-Օսուա կատարած այցի ժամանակ՝ մատնանշելով հուլիսի 26-ին նախագահ Մուհամեդ Բազումին տապալած և իշխանության եկած զինվորների պատասխանատվությունը։
«Նիգերում, երբ ես խոսում եմ ձեզ հետ, մենք ունենք դեսպան և դիվանագիտական անձնակազմ, որոնք բառացիորեն պատանդ են պահվում Ֆրանսիայի դեսպանատանը: Սննդի առաքումը սահմանափակվել է։ Զինվորական չափաբաժնով են սնվում»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահին հարցրել են դեսպանի Փարիզ հնարավոր հայրենադարձության մասին, ինչին նա պատասխանել է.
«Ես կանեմ այն, ինչի շուրջ պայմանավորվել ենք նախագահ Բազումի հետ, քանի որ նա օրինական իշխանություն է, և ես ամեն օր խոսում եմ նրա հետ»:
Հարկ է նշել, որ Մուհամեդ Բազումը դեռ Ֆրանսիայում համարվում է Նիգերի օրինական ղեկավարը։
Միաժամանակ, հայտնի է դարձել, որ աֆրիկյան մեկ այլ երկրի՝ Բուրկինա Ֆասոյի իշխանությունները որոշել են վտարել Ֆրանսիայի դեսպանատան ռազմական կցորդին, որը մեղադրվում է «դիվերսիոն գործունեության մեջ»։ Նրան երկու շաբաթ ժամանակ է տրվել երկրից հեռանալու համար։