Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել․ Էրդողան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել։
Թուրքիան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել 1963 թվականին, իսկ միությանը անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թվականին։ Սակայն անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, որոնք բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով:
Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքը 50 տարի չի պահել Թուրքիային տված իր խոստումը և դանդաղեցնում է երկրի անդամակցությունը ԵՄ-ին։
«Եթե ուզում եք իմ գնահատականը շատ հստակ իմանալ, ապա Եվրամիությունը ձգտում է անջատվել Թուրքիայից: Այս ընթացքում, երբ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում Թուրքիայից անջատվելու համար, մենք մեր գնահատականներն ենք տալիս այս իրադարձությունների լույսի ներքո։
Եթե անհրաժեշտ լինի, մեր և ԵՄ ճանապարհները կարող են բաժանվել», - ասել է Էրդողանը Ստամբուլի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում՝ ԱՄՆ մեկնելուց առաջ: