Ադրբեջանը մտադիր է ազատագրել ԼՂ հայերին խամաճիկ ռեժիմից․ Ալիևի օգնական
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ադրբեջանը մտադիր է ազատագրել Ղարաբաղի հայ բնակիչներին խունտայից և խամաճիկ ռեժիմից, որի պատանդն են նրանք»։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի նպատակը ռազմական կազմավորումների զինաթափումն է և Ադրբեջանի տարածքներում անօրինական քաղաքական համակարգի լուծարումը, ինչը հնարավորություն կտա Ղարաբաղի հայերի խաղաղ վերաինտեգրմանը»,- ասել է նա։
Ալիևի օգնականն ընդգծել է, որ «հայկական կազմավորումները ականներ են տեղադրում, որոնք խաղաղ բնակիչների մահվան պատճառ են դարձել։ Այդ կապակցությամբ տարածաշրջանում հակաահաբեկչական միջոցառումներ են սկսվել»։
Հաջիևը նաև նշել է. «Ադրբեջանը ոչ մի կերպ չի թիրախավորում խաղաղ բնակչությանը, ուստի մենք կոչ ենք արել տեղում գտնվող խաղաղ բնակչությանը հեռու մնալ ռազմական օբյեկտներից և չաջակցել հայկական զինված ուժերի ձևավորմանը»։