Հայերն ու ադրբեջանցիները մեր եղբայրներն են, կօգնենք նրանց․ Իրանի ՊՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանական Mehr գործակալությունը հրապարակել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հայտարարությունը, որում մեղադրանքներ են հնչում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը ԱՄՆ միջամտության, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման վերաբերյալ (նկատի է առնվում Երևանում անցկացված հայ-ամերիկյան զորավարժությունները)։
Հայտարարության մեջ ասվում է, որ Թեհրանը «երբեք թույլ չի տա օտար ուժերի միջամտել տարածաշրջանի խնդիրներին»:
«Մեր ջանքերն են ուղղված են տարածաշրջանի երկրների փոխգործակցության միջոցով հարցերն ինքնուրույն կարգավորելուն»,- ընդգծել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Իրանը «չի ընդունում տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն»։
«Մենք պահպանում ենք մեր հարաբերություններն ու փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ,- նշել է Մոհամմադռեզա Աշտիանին, -Այս երկրները մեր հարեւաններն ու եղբայրներն են, մենք փորձում ենք օգնել լուծելու նրանց խնդիրները»։