ԱՄՆ-ն հաստատել է Կիևին նոր ռազմական օգնության փաթեթը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 325 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Այս ամենը ազատության ապագան փրկելու համար է: Ամերիկան երբեք չի նահանջի դրանից»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինկենը նույնպես ասել է, որ ռազմական օգնության նոր փաթեթը պետք է նոր թափ հաղորդի Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմանը։
«Ուկրաինան վերադարձրել է Ռուսաստանի կողմից գրավված տարածքների կեսից ավելին։ Այսօր հաստատված նոր օգնությունը կօգնի աջակցել Ուկրաինայի առաջընթացին և հետագա խթան կհաղորդի նրան»,- ասել է նա։
Ռազմական օգնության փաթեթը ներառում է հավելյալ հակաօդային պաշտպանության զինամթերք, որը կօգնի ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ռուսական օդային հարվածներից այժմ և գալիք ձմռանը, ասել է Բլինկենը:
«Այն պարունակում է նաև հրետանային և հակատանկային զենքեր, ինչպես նաև կասետային զինամթերք, որն էլ ավելի կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը՝ շարունակելու իր հակահարձակումը ռուսական ուժերի դեմ», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հաղորդվում է, որ օգնության փաթեթը ներառում է կասետային զինամթերքի երկրորդ խմբաքանակը 155 մմ հրետանու համար, ինչպես նաև Avenger կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք օգտագործում են Stinger հրթիռներ: