Լավրովը բացառել է Զելենսկիին բանակցություններ սկսելու հարցում համոզելու ՌԴ հնարավոր փորձերը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան մտադիր չէ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին համոզել երկխոսություն սկսել հակամարտության կարգավորման համար։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Կիևը և նրա արևմտյան գործընկերները միաձայն խոսում են Զելենսկիի ծրագրի համաձայն խաղաղության վերականգնման անհրաժեշտության մասին։ Ըստ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության (ԵՄ) երկրների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու այլ ուղիներ պարզապես չկան, ընդգծել է նա․
«Զելենսկիի բանաձևը, կարելի է տարբեր կերպ նկարագրել, բայց դա բացարձակապես անիրագործելի է, և բոլորը դա գիտեն»,-ասել է Լավրովը:
Նախարարի խոսքով՝ Մոսկվան, ելնելով ստեղծված իրավիճակից, եկել է այն եզրակացության, որ արևմտյան երկրները չեն ցանկանում ըմբռնումով մոտենալ, թե ինչ է կատարվում ուկրաինական հակամարտության գոտում։