Ե՞րբ կավարտի պատերազմը․ Շոյգուն առաջին անգամ ժամկետ է նշել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողության նպատակները պետք է ամբողջությամբ իրականացվեն մինչև 2025 թվականը:
«Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր զինված ուժերի հզորությունը՝ բարելավելով անձնակազմի պատրաստվածությունը և ամենաժամանակակից զինատեսակներով զինելով բանակը»,-հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Միաժամանակ, Շոյգուն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շարունակում են զինել Կիևին՝ ստիպելով Ուկրաինայի զինված ուժերին մարտական գործողություններ վարել ու անմիտ գրոհների ուղարկել չպատրաստված զինվորներին։
Նրա համոզմամբ, Կիևի և նրա հովանավորների գործողությունները, ըստ էության, Ուկրաինային դատապարտում են ինքնաոչնչացման: