ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանել։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Այս գիշեր բռնի տեղահանվածների թիվը աճել է։ Միայն սեպտեմբերի 26–ին ժամանել է 22800, սեպտեմբերի 27–ին` 26 000, իսկ կեսգիշերից մինչև այսօր առավոտյան ժամը 6–ը` 8100 մարդ է ժամանել։ Ժամանումների ինտենսիվությունը շատ բարձր է»,– ընդգծեց փոխվարչապետը։
Ըստ նրա` օթևան է ստացել մոտ 10 967 արցախցի։ Օթևանների բաշխվածությունը, փոխվարչապետի խոսքով` գրեթե նույնն է, միայն մի փոքր շատ են եղել Կոտայքում, Սյունիքում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



