Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք Չալաբյան
POLITICSՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ։ Քանի որ այն արվել է ուժի պարտադրանքով, մեր բազմահազար հայրենակիցների կյանքին անմիջական մահացու սպառնալիքի պայմաններում, այն այդքանով իսկ ապօրինի է, և իրավական ուժ չի կարող ունենալ։
Համապատասխանաբար, ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար, եթե նույնիսկ դա տասնամյակներ տևի։ Աստված պահապան Արցախին, և նրա հերոսական ժողովրդին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



