Թուրքիան երկաթուղային ճանապարհ կկառուցի դեպի Նախիջևան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան սկսել է դեպի ադրբեջանական Նախիջեւան երկաթուղու կառուցման մրցույթի նախապատրաստումը, որը նախատեսում է նախագիծն ավարտել 5 տարվա ընթացքում։
Ինչպես հաղորդում է TRT-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Մրցույթի տեխնիկական նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը հաստատված է։ Կարս-Նախիջևան երկաթուղային երթուղու երկարությունը կկազմի 224 կմ»,- ասել է նախարարը։
Նախատեսվում է ճանապարհը կառուցել արտաքին ներդրումների և վարկերի ներգրավմամբ։ Ուրալօղլուն պարզաբանել է, որ նախագիծը ներառվել է 2023 թվականի ներդրումային ծրագրում՝ տեխնիկական փաստաթղթերի պատրաստման նպատակով։ Այն կառաջարկվի նաև որպես 2024 թվականի ներդրումային ծրագրի կետերից մեկը։
Նախարարի խոսքով՝ այս երթուղին «կբարձրացնի Թուրքիայի առավելությունն ու մրցունակությունը արտաքին առևտրի և տարանցիկ տրանսպորտում»։
Նախագծի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ 2019 թվականին։ Ակնկալվում է, որ Նախիջեւանի շրջանում Կարսից Ադրբեջանի սահման տանող երթուղու վրա հինգ կայան կկառուցվի։