Գերմանիայի ներքին գործերի նախարարը մեկնել է Թուրքիա
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը երեկ Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ այսօր ժամանում է Ստամբուլ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Գերմանիայի ՆԳՆ-ի ներկայացուցիչը գերմանական dpa լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թոմաս դե Մեզյերը իր թուրք գործընկեր Էֆքան Ալայի հետ կքննարկի վերջին իրադարձությունները:
Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տրամվայի կանգառում մահապարտի կողմից հունվարի 12-ին իրագործված ահաբեկչական պայթյունի հետեւանքով 10 զոհվածներից 8-ը եղել են գերմանացի զբոսաշրջիկներ: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են նաև 15 քաղաքացիներ: Պայթյունն իրագործել է ծագումով սիրիացի մահապարտ Նաբիլ Ֆադլինին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



