Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական կատարած այցի ժամանակ, անդրադարձել է կապի ուղուն, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ:
«Հորադիզից Զանգիլան (Կովսական) երկաթուղու շինարարությունը իրականացման ակտիվ փուլում է։ Շատ շուտով կավարտվի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, այնուհետև Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցքի այս կարևոր հատվածի շինարարությունը», - ասել է Ալիևը։
Ընդգծելով, որ այդպիսով Կովսական կդառնա կարևոր տրանսպորտային կետ, քանի որ այնտեղ կառուցվում է օդանավակայան, երկաթգիծ, Բաքվից Կովսական և բոլոր այլ ուղղություններով վեց և չորս գոտի ունեցող մայրուղի։