Տհաճ անակնկալ է լինելու․ Կիևը ՌԴ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ղրիմը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, քաղաքացիական անձինք, ովքեր գտնվում են «օկուպացված» Ղրիմում, պետք է անհապաղ լքեն թերակղզին, քանի որ հազարավոր մարդիկ չեն կարողանա դա անել միաժամանակ, երբ սկսվեն մարտերը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։
Նրա խոսքով, «սովորաբար ամեն տհաճ բան հանկարծակի է լինում», և մարդիկ կարող են հայտնվել մի իրավիճակում, երբ հարկ կլինի անհապաղ հեռանալ։
«Երբ Ղրիմի կամուրջն ընկնի, և դա ժամանակի հարց է, սա ակնհայտ է, երբ կտրվի ցամաքային միջանցքը, երբ թերակղզում սկսվեն ցամաքային մարտերը, ի՞նչ են անելու»,- նշել է Վերեշչուկը։
Նա ընդգծել է, որ հազարավոր խաղաղ բնակիչներ չեն կարողանա արագ հեռանալ թերակղզուց՝ կտրված երթուղիներով, երբ շուրջբոլորը կռիվներ կլինեն։
«Ուստի ես դիմում եմ թերակղզում անօրինական կերպով գտնվող ռուսներին. Ուկրաինական Ղրիմում մնալը վտանգավոր է ձեզ համար. Հեռացե՛ք։ Անլուրջ մի վերաբերվեք», - հավելել է նա։