10 տարում արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով
ECONOMICSԷներգիայի արդյունահանվող աղբյուրներից շուտափույթ հրաժարման շանսերը չափազանց բարձր են։ Այդ մասին հայտարարել են գերմանացի գիտնականները՝ ուսումնասիրելով վերականգնվող էներգիայի կիլովատների և մարտկոցների գների դինամիկան։ Բեռլինի կլիմայական ինստիտուտի հետազոտողների խումբը հայտարարել է, թե վերջին 10 տարվա ընթացքում, արևային էներգիայի արտադրանքի գնի գրեթե 90 % նվազման մասով։
Աշխատանքային խմբի ղեկավար Ֆելիքս Կրոյթցիգի խոսքով՝ որոշ հաշվարկներ նույնիսկ թուլ են տալիս ենթադրել, թե ողջ համաշխարհային էներգասպառումն արդեն 2050 թվականին կարող է ամբողջությամբ և նվազագույն ծախսերով փակվել արևային տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով։
Գիտնականները հաստատել են, որ վերջին տասնամյակում արևային էներգիայի արժեքը նվազել է 87 %-ով, իսկ մարտկոցների արժեքը՝ 85 %-ով։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ նման նվազումն այսպիսի կարճ ժամանակում կարող է գլոբալ էներգետիկ անցումը դարձնել ավելի կենսունակ և էժան, քան ավելի վաղ ենթադրվում էր։ Առնվազն նման ապագան հնարավոր է, սակայն դրա համար, ըստ գերմանացի գիտնականների, անհրաժեշտ է որոշակի ջանքեր քաղաքական գործիչների և հանրությունների կողմից։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Գրետա Բայրամյան