Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի հայրենակից,
Այս օրհասական օրերին, երբ մեր շատ սիրելի արցախահայությունը, բազմաթիվ անասելի զրկանքներից ու զանգվածային սպանդից մազապուրծ է լինում` Հայաստանի մեր հայրենակիցները կրկին գտնվում են իրենց քրիստոնեական բարձունքի վրա:
Այս օրերին բազում սրտառուչ պատմություններ եմ լսել: Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, ով ինչպես կարող է` աջակցում է մեր հերոսական արցախահայությանը: Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է:
Բազմաթիվ գործարարներ, բժիշկական, սոցիալական, բիզնես, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, անհատ մարդիկ իրենց սրտաբաց ու գրկաբաց պատրաստակամությունն են հայտնում և գործնականում անում են ամեն ինչ, աղետի մեջ հայտնված մարդկանց իրավիճակը գոնե մի փոքր մեղմելու համար:
Իմ մարդկային ու քաղաքացիական անսահման շնորհակալությունն եմ հայտնում բոլորիդ: Աստված թող բազմապատկի ձեր կարողությունն ու երկար կյանք պարգևի յուրաքանչյուրիդ:
P.S.
Ինձ ասում են, որ կան նաև այնպիսիններն, ովքեր վատ են տրամադրված արցախահայության հանդեպ, նույնիսկ սոցցանցերով կամ կենցաղային զրույցներում անպարկեշտ ու լկտի պահվածք են դրսևորում( ինքս չեմ հանդիպել այդպիսիններին):
Այդ տեսակը, եթե կա, ապա չի կարող հայ ժողովրդի մաս լինել, դրանց անտեսել ու չնկատել է պետք: Թող Բարձրյալը լինի նրանց դատավորը, և Աստված մի արասցե, որ նրանց ընտանիքները ևս հայտնվեն Արցախի մեր հայրենակիցների վիճակում:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



