Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին Հայաստան կատարելիք այցի ընթացքում կայցելի բռնի տեղահանված արցախցի փախստականներին: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում:
Նախարարն այցի ընթացքում հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ վերահաստատելով Հայաստանի կողքին մնալու Ֆրանսիայի հանձնառությունը։
Կոլոննան նաև վերահաստատելու է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ծայրաստիճան զգոնությունը դրանց նկատմամբ հարգանքի նկատմամբ։ Նա Հայաստանի իշխանությունների հետ կուսումնասիրի բոլոր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման կոնկրետ եղանակները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



