Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան

BLOG
Միջազգային իմ բոլոր գործընկերների հետ հանդիպումների, տարբեր ձևաչափով ամենօրյա քննարկումների ժամանակ շարունակ ներկայացնում եմ արցախահայության շուրջ ստեղծված աղետալի իրավիճակը՝ բարձրաձայնելով այնպիսի խնդիրների հրատապ կարգավորումը, ինչպիսիք են ներքոթվարկյալները:
 
 Հնարավոր բոլոր օղակներով պետք է օր առաջ արցախահայության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հարցերը հիմնական լուծում ստանան:
 
Արցախցին Հայաստանում պետք է ապրի իր սեփական տանը և հայրենիքում նոր կյանքի ադապտացվի: Արցախահայության վերաբնակեցման համար Հայաստանին տրված օգնության գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն: Չպիտի՛ թույլ տանք նրանց արտագաղթը:
 
Արցախահայերի առողջության, կրթության, աշխատանքի պահպանման (գտնելու) և շարունակականության համար պետք են հստակ և տեսանելի ջանքեր գործադրվեն:
 
Միջազգային մանդատով դիտորդները պետք է Արցախում տեղակայվեն որքան հնարավոր է շուտ: Այդկերպ կփորձենք իրացնել արցախահայության սեփականության իրավունքի պահպանումը և չեզոքացնել քաղաքացիներին ու պետությանը պատկանող գույքի ավերման հավանականությունը: Նաև պետք է ստեղծվեն երաշխիքներ, որ մարդիկ կարողանան իրենց սեփական գույքը անվնաս դուրս բերել կամ տնօրինել՝ ինչպես կկամենան:
 
Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը հրամայական է: Ինչպես Արցախում այս պահին գտնվող ռուս խաղաղապահները, այնպես էլ միջազգային դիտորդները պետք է արգելեն Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և հայկական մյուս կրոնական կոթողների պղծման ու ոչնչացման հանցավոր սցենարի կրկնումը:
 
Հայերի գերեզմանները պետք է անձեռնմխելի լինեն և հեռու՝ ադրբեջանական վայրագություններից:
 
 Եթե Արցախում դեռ կան Պաշտպանության բանակի զինվորականներ, նախկին և ներկա պաշտոնյաներ (իրենց ընտանիքների հետ), առանց թիրախավորման, անխոչընդոտ ու անվտանգ պետք է կամ ապրեն Արցախում, եթե ուզում են, կամ դուրս գան առանց հետապնդման: ՀՀ-ում կամ այլուր նրանք պետք է ապրեն առանց արհեստական խոչընդոտների և մտացածին քրեական հետապնդումների:
Ռուբեն Վարդանյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի ու մյուս գերեվարված մեր հայրենակիցների ազատությունը բոլորիս խնդիրն է, ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ։
 
Աշխարհի բոլոր դերակատարները պետք է փաստարկված տվյալներ ունենան իրենց ձեռքի տակ, որպեսզի հայտարարեն, որ ադրբեջանական այսպես կոչված «հակաահաբեկչական գործողությունները», որոնք սկսվեցին սեպտեմբերի 19-ից և ընթացան 9 ամիս շրջափակված Արցախի խաղաղ բնակչության էթնիկ զտմամբ և ցեղասպանությամբ, վկայում են ոչ միայն ադրբեջանի կեղծ հումանիզմի, նրանց հետ խաղաղ համագոյակցության անհնարինության, այլև այն մասին, որ միջազգային դերակատարների դատապարտող հայտարարությունները ոչինչ չարժեն:
 
Պետք է բոլորս ջանքեր գործադրենք, որպեսզի դատապարտող հայտարարությունները փոխարինվեն հստակ գործողություններով՝ աջակցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ միջազգային ամբիոններից, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ կիրառվեն՝ որպես ցեղասպան, ագրեսոր երկրի:
 
Աշխարհի բոլոր կետերում պետք է լսելի դարձնենք մեր ձայնը, որ Արցախի ցեղասպանությունը անպատիժ իրականացրած Ադրբեջանը նույն սցենարը ձգտում է կրկնել անկախ, ինքնիշխան Հայաստանի նկատմամբ: ՀՀ-ից արդեն 3 տարի օկուպացրած տարածքներն Ադրբեջանը չի վերադարձնում ու էլի անպատիժ է...
 
Նիկոլ Փաշինյանի անկարող ու ապիկար իշխանության վրա հույս չեմ դնում. բոլորս մեր տեղում պիտի այս կետերի շուրջ աշխատենք՝ հանուն մեր ժողովրդի և հայրենիքի, որը ծանր վիրավոր է:
 
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
 
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026