Հռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացել
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի խորհրդարանը քիչ առաջ 62 կողմ ձայներով օրակարգ մտցրեց Հռոմի ստատուտի քննարկման հարցը։ Նշենք, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները չմասնակցեցին քվեարկությանը։ ԱԺ-ն այս պահին կես ժամ ընդմիջում է վերցրել։
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում է նաև «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



