Ինքնիշխանության քողի ներքո` Հայաստանը դարձնում են խամաճիկ պետություն. Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հռոմի ստատուտը վավերացնելով` գործող ռեժիմը հանձնեց Հայաստանի դիմադրության հերթական գործիքները։ Մի կողմ դնելով այն հանգամանքը, թե ինչ քաղաքական ռիսկեր ու խնդիրներ է առաջացնելու այս վավերացումը, կամ ինչ է տալու Հայաստանին և ինչ է վերցնելու Հայաստանից, սա ուղիղ կերպով նվազեցնում և սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը։
Եթե ապագայում Հայաստանում ազգային իշխանություն ձևավորվի, որի համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն Արցախն ազատագրելու համար, Հռոմի ստատուտի ընդունման արդյունքում ՄԱԿ Միջազգային քրեական դատարանը պատասխանատվության է կանչելու, ձերբակալման ու հանձնման պահանջ է դնելու, այնուհետև դատապարտման է ենթարկելու բոլոր այն մարդկանց, ովքեր պայմանականորեն ներգրավված կլինեն Արցախի ազատագրման մեջ։
Ինքնիշխանության քողի ներքո` Հայաստանը դարձնում են խամաճիկ պետություն։ Հռոմի ստատուտի ընդունմանը իշխանական ՔՊ 71 հոգանոց խմբակցությունից 60-ը քվեարկեցին կողմ ։
11 չքվեարկած պատգամավորները, որոնցից 4-ը գրանցվել, սակայն չեն քվեարկել, իսկ 7-ը չեն ներկայացել նիստին.
1. Շիրակ Թորոսյան
2. Սերգեյ Բագրատյան
3. Դավիթ Դանիելյան
4. Նարեկ Գրիգորյան
5. Քրիստինե Պողոսյան
6. Կարեն Համբարձումյան
7. Խաչատուր Սուքիասյան
8. Գուրգեն Արսենյան
9. Կնյազ Հասանով
10. Վահե Ղալումյան
11. Մաթևոս Ասատրյան
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



