Տեղեկություններ ենք ստանում, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մի մասը մտածում է վերադառնալու մասին. Զախարովա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է 2025 թվականից հետո երկարաձգել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան բազմիցս խոսել է այդ մասին. հարցը կլուծվի՝ հաշվի առնելով իրավիճակը «տեղում»։
«Տեղեկություններ ենք ստանում, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մի մասը մտածում է վերադառնալու մասին, և ինչպես իրենք են ձևակերպում, եթե դրա համար լինեն համապատասխան պայմաններ, ապահովվի նրանց անվտանգությունը։ Եթե դա այդպես է, ապա ադրբեջանական կողմի հետ շփումներում մենք կաջակցենք այդ գործընթացներին»,- ասել է Զախարովան։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է ժամանել 100,625 բռնի տեղահանված անձ։ ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ ԼՂ-ում կարող է մնացած լինել 50-1000 մարդ, ստույգ տեղեկություն չկա։