«Դե Թուրքիային պիտի ցույց տան, չէ, որ 2013թվականից տրված փողերն իզուր չեն վերցրել ու ծախսել»․ Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նոր պետական չափորոշիչներով, նոր կրթական ծրագրով տպված պատմության նոր դասագրքի պատասխանատուներն այսօր շրջում են մեր մեջ ու դպրոցում նոր սերնդի ուղեղները լվանում նաև խմբագրված պատմությամբ, ջնջում են հայկականության հետքը գրքերում` հաճոյանալով Ադրբեջանին ու Թուրքիային։
Ու էստեղ պետք է վերհիշել Հայաստանում մի քանի պատմաբան-պատմագետների, ում շնորհիվ այսօր այս դասագրքերը մեր երեխաներին պիտի նոր պատմություն հրամցնեն` առանց պատմական Արցախի, ճանաչելով այն Ադրբեջանի կազմում։ Դե Թուրքիային պիտի ցույց տան, չէ, որ 2013թվականից տրված փողերն իզուր չեն վերցրել ու ծախսել։
Lilit Mkrtchyan Zhanna Andreasyan & co, mission completed?
Առաջարկում եմ ծնողներին ֆլեշմոբ անել ու այրել այս դասագրքերը ու թույլ չտալ, որ իրենց երեխաներին խեղաթյուրեն թշնամական պետությունների թելադրած պատմական վերախմբագրված նյութերով, փչացնեն, դարձնեն ազգային արժեքներից զուրկ` անհայրենիք։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



