Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

«Դժվար է համակերպվելը մտքի հետ, որ Կամոն այլևս չկա, այս ցավը երբեք չի սպիանա». կրտսեր սերժանտ Կամո Պողոսյանը զոհվել է 2022թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կամոն և Սուսաննան ծանոթացել են 2015 թ.-ին, հաջորդ տարի փետրվարի 27-ին նշանադրվել, իսկ մարտի 10-ին ամուսնացել են: Սուսաննան ճշգրտությամբ ու հերթականությամբ նշում է իր համար այդքան կարևոր օրերը, չէ՞ որ դրանք նաև ամենաերջանիկներն էին: Պատմում է՝ Կամոն ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն է եղել: Երեք տղաներին ու երկու աղջիկներին մայրիկը միայնակ է մեծացրել, քանի որ շատ երիտասարդ տարիքում կորցրել է ամուսնուն: «Ամուսինս 2,5 տարեկան է եղել, երբ իր հայրիկը մահացել է, համարյա նույն տարիքում նաև աղջիկս էր, երբ Կամոն զոհվեց»: Ասում է՝ իդեալական ամուսին էր:

«Որևէ բառ չեմ չափազանցնում: Հրաշալի մարդ էր՝ իրեն բնորոշ բոլոր դրական հատկանիշներով: Հոգատար էր, ուշադիր: Փորձում էր բոլորի համար լավը լինել: Եթե մեկն ինչ-որ բանի կարիք ուներ, պետք է օգնության հասներ: Փոքրն էր, բայց կարծես մեծը լիներ: Աննկարագրելի հայր էր: Երկու տեղ էր աշխատում: 15 օր դիրքերում էր, իսկ մյուս 15 օրն աշխատում էր այլ տեղում, որ իր ընտանիքը, երեխաները որևէ բանի կարիք չունենային: Ու հաճախ էր ասում՝ ամեն ինչ անելու եմ, որ իմ երեխաները հոր կարիք չզգան, քանի որ միշտ զգացել եմ հորս կարիքը, գիտեմ, թե դա ինչ է: Տանը եղած ամեն րոպեն երեխաներինն էր, որ լրացներ իր բացակայությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սուսաննան՝ Կամոյի կինը:

Կամոյի ու Սուսաննայի ընտանիքում երեք երեխա է ծնվել՝ երկու աղջիկ ու ամենակրտսերը՝ որդին: Ապրիլ յան պատերազմից ամիսներ անց Կամոն որոշում է պայմանագրային զինծառայող դառնալ: Սուսաննան ասում է, որ Քառօրյա պատերազմի օրերին ուզում էր կամավոր մեկնել Արցախ, սակայն ընտանիքին հաջողվում է համոզել և հետ պահել նրան այդ մտքից: Պատերազմն է իր դերը խաղում Կամոյի՝ պայմանագրային զինծառայող դառնալու որոշման հարցում: «Մի կարճ ժամանակ ծառայությունից դուրս եկավ, հետո նորից ընդունվեց: Ծառայում էր Արտանիշում»:

2022 թ. սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց ադրբեջանական զինուժի թիրախում: «Սեպտեմբերի 12-ին մեր մեծ աղջկա ծննդյան օրն է: Այդ ժամանակ Կամոն դիրքերում էր, զրուցեցինք, աղջկա հետ խոսեց, ծնունդը շնորհավորեց: Շատ լավ տրամադրություն ուներ, ասաց՝ իջնեմ, անակնկալ եմ անելու աղջկաս համար: Սեպտեմբերի 14-ին պետք է իջներ դիրքերից: Երկու օր էր մնացել, որ տուն գար: Այդ օրն իրեն անընդհատ նկարներ էինք ուղարկում, որ նայեր, չէր ստացվում, զանգում էինք, անջատում էր կամ պատասխանում էր ու ասում, որ հետո կզանգի: Այդ ժամանակ ամեն ինչ արդեն խառն էր, եթե կարող ենք իրավիճակն այդպես նկարագրել: Կամոն մինչև վերջին վայրկյանը փորձում էր այնպես անել, որ չկարծենք, թե լուրջ բան կա, վտանգ կա:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը մեզ զանգահարեցին՝ կռիվ է սկսվել: Մեր պատուհանից ամուսնուս դիրքերի սարը երևում էր: Տանից դուրս եկանք, տեսանք, որ սարերն ամբողջությամբ կրակի մեջ են: Կարողացանք կապվել Կամոյի հետ, ասաց, որ ամեն ինչ լավ է, վտանգավոր բան չկա, գնացեք քնելու, առավոտյան կխոսենք: Բայց մարդկանց շրջանում խուճապ էր, շատերն ուղղակի հեռանում էին իրենց ընտանիքների հետ: Կամոն էլ եղբայրներին էր ասել, որ մեզ Վարդենիսից տեղափոխեն: Գիշերով ճանապարհ ընկանք, Կամոն զանգեց, մեկ-երկու բառ խոսեցինք՝ ոնց եք, ուր եք հասել, ձեզ լավ կնայեք: Մեկ-երկու բառ էլ մայրիկի հետ է խոսել ու վերջ: Դա մեր վերջին խոսակցությունն էր: Անընդհատ զանգում էինք, բայց անհասանելի էր»:

Կամոն զոհվել է սեպտեմբերի 13-ին Արտանիշում, ԱԹՍ-ի հարվածից: Նա տիրապետում էր ԻԳԼԱ զենքին, որով ոչնչացնում էր անօդաչու թռչող սարքերը: Կամոն տուն է «վերադարձել» հոկտեմբերի 28-ին: Հոկտեմբերի 31-ին ընտանիքը հրաժեշտ է տվել նրան: «Այդ ամբողջ ընթացքում սպասում էինք իրեն, հույս ունեինք, որ կգա, վիրավոր է, գուցե գերեվարել են: Այդ դիրքերում հիմա թուրքերն են, թույլ չէին տալիս, որ դուրս բերեին Կամոյին ու մյուս տղաներին: Կարմիր խաչն անընդհատ բարձրանում էր, բայց թույլ չէին տալիս մոտենալ, կրկին իջնում էին, ու այդպես շարունակ: Բայց ինչ-որ պահի, համաձայնություն ու թույլտվություն ստանալով, կարողացան տղաներին դուրս բերել դիրքերից զոհվելուց մեկ ամիս 14 օր անց: Հույս ունեինք, որ իրենց յոթ հոգանոց խումբը գուցե ինչ-որ տեղ թաքնվել է, գուցե գերեվարվել են և կվերադառնան: Բայց իրականությունն այն է, որ տղաները նույն օրը զոհվել են: Կամոյի վերադարձին էինք սպասում, թեկուզ վիրավոր, միայն թե վերադառնար...»: Մեկ տարի է անցել Կամոյի ֆիզիկական բացակայությունից:

«Չեմ հավատում, որ Կամոն չկա: Դժվար է այդ մտքի հետ համակերպվելը: Ահավոր ցավ է, որը երբեք չի սպիանա: Ժամանակը չի բուժում վերքերը, հակառակը՝ ստիպում է, որ այդ մարդու կարիքն ավելի շատ զգաս: Հատկապես Կամոյի պարագայում, որն այնքան նվիրված էր իր ընտանիքին, ծնողին, եղբայրներին ու քույրերին, ընկերներին: Բոլորին օգնության էր հասնում, թեկուզ իրեն դժվար լիներ, բայց ամեն ինչ կաներ, որ կարողանար օգնել: Կամոն արժանի է, որ իրեն հիշեն, իր մասին պատմեն ոչ թե մեկ-երկու օր կամ առիթից առիթ, այլ միշտ: Մեր բոլոր տղաներն են արժանի, որ իրենց մասին հաճախ պատմեն, ներկայացնեն իրենց, ամենակարևորը՝ հիշեն նրանց: Բոլոր տղաներն էլ մերն են, բոլորն էլ մեր կյանքի համար են իրենց կյանքը զոհել»: Սուսաննայի կյանքի շարժիչ ուժը դարձել են իր երեխաները. «Ապրում եմ հանուն իրենց, հանուն իրենց հայրիկի վառ հիշատակի»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Կամո Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հուղարկավորված է հայրենի Վարդենիսի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice