ԶՊՄԿ-ն շնորհավորել է «Սյունյաց երկիր» թերթի աշխատակազմին՝ լրագրի հիմնադրման 20-ամյակի առթիվ
SOCIETY«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության անունից շնորհավորում եմ «Սյունյաց երկիր» թերթի աշխատակազմին՝ լրագրի հիմնադրման 20-ամյակի առթիվ։
Ցանկացած պարբերականի համար քսան տարին պատկառելի տարիք է։ Այն, որ թերթը լույս է տեսնում արդեն երկու տասնամյակ, խոսում է ոչ միայն թերթի կոլեկտիվի հետեւողականության ու նվիրվածության, այլեւ այն մասին, որ սյունեցիներն այդ լրատվամիջոցի կարիքն ունեն, իսկ ընթերցողները սպասում են նրա հերթական թողարկումներին։
Վստահ եմ՝ «Սյունյաց երկիրը» դեռ երկար տարիներ իրեն բնորոշ խորությամբ կանդրադառնա մարզի մշակութային, կրթական, սոցիալական և տնտեսական կյանքին՝ այդկերպ նպաստելով երկրամասի զարգացմանը։
Ռոման Խուդոլի
«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



