Ֆրանսիան աչք է փակում «ադրբեջանական» 8 գյուղի «օկուպացիայի» վրա. Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Մակրոնին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով Ֆրանսիայի մեղադրանքները նրա վերաբերյալ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքից 150 քառակուսի կիլոմետր է օկուպացրել:
«Ֆրանսիան ներկայումս աչք է փակում «ադրբեջանական» 8 գյուղի «օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) վրա: Ադրբեջանը ոչ մեկի հողերը «չի օկուպացրել» (չակերտները՝ Tert.am), և այն պնդումը, որ սահմանի չսահմանազատված հատվածի տարածքները, որտեղ տեղակայված են ադրբեջանական ուժերը, պատկանում են Հայաստանին, «հակասում է որևէ տրամաբանության» (չակերտները՝ Tert.am)», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Բացի այդ, Բաքուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է «անհիմն հակաադրբեջանական պնդումներ» (չակերտները՝ Tert.am) անելու համար:
Խոսքը հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում Մակրոնի՝ Հայաստանի, Եվրոպական խորհրդի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպումից Ադրբեջանի նախագահի հրաժարման վերաբերյալ հայտարարության մասին է:
Բաքուն հերքել է Ֆրանսիայի պնդումն առ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ դա որակելով «կեղծավորություն» (չակերտները՝ Tert.am)։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ միջոցառման մասնակիցները տեղյակ են եղել, որ հենց Ֆրանսիան հավանություն չի տվել գագաթնաժողովին Թուրքիայի մասնակցությանը: