Իրանցի նախարարն այցելել է օկուպացված Կովսական
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 6-ին Արցախի օկուպացված Կովկասկանի շրջանում՝ Աղբենդ գյուղի տարածքում, «Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև՝ Ադրբեջանի Հանրապետության Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի (Արցախի օկուպացված տարածքներ-Tert.am) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու վերաբերյալ» հուշագրի շրջանակում տեղի է ունեցել ճանապարհային կամրջի և սահմանամաքսային ենթակառուցվածքների հիմնարկեքի արարողություն, սկսվել են շինարարական աշխատանքները։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի իրանցի համանախագահ Մեհրդադ Բազրփաշը:
Համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչները Շահին Մուստաֆաևին և Մեհրդադ Բազրփաշին մանրամասն տեղեկացրել են Արաքս գետի վրայով կամրջի կոորդինատների և տեխնիկական պարամետրերի մասին, կամուրջների և տարածքով անցնող երկաթուղային գծի կառուցման ծրագրերի մասին։