Հայաստանում բենզինի գնի էական նվազում չի արձանագրվել
ECONOMICSՀամաշխարհային շուկայում նավթի գները շեշտակի անկում են ապրում, սակայն Հայաստանում բենզինի էական գնանկում չի արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց«Սպառողների խորհրդատվության կենտրոն»հասարակական կենտրոնի նախագահԿարեն Չիլինգարյանը:
«Համաշխարհային շուկայում նավթի գինը երկար ժամանակ նվազում է, այսօր արդեն հասել է 1 բարելի դիմաց 31 դոլարի, իսկ Հայաստանում բենզինի գները 480-ից իջել են 380-ի, այն էլ մի քանի օր առաջ են սկսել նվազել: Սա առաջին հերթին մենաշնորհի խնդիր է»,- ասաց սպառողների պաշտպանը:
Չիլինգարյանի խոսքով՝ հենց բենզինի գինն հանրապետությունում իջնում է՝ բոլոր լցակայաններում սկսում է գինը հավասարաչափ նվազել. սա նշանակում է, որ երկրում մենաշնորհ է, ինչով էլ պայմանավորված են թե գնանկումը, թե գնաճը: Եթե ներկրողները տարբեր լինեին, վաճառողները՝ նույնպես, երկրում բենզինի շուկայում մրցակցություն կլիներ: Խնդիրը լուծելու համար պետք է շուկան ազատականացնել:
WTI նավթի գինն ասիական շուկաներում իջել է բարելի դիմաց 31 դոլարից: Փետրվարին մատակարարվելիք նավթի բարելի գինըհունվարի 12-ին Երևանի ժամանակով ժամը 10-ի դրությամբ ընկել է մոտավորապես 75 ցենտով՝ մինչեւ 30,60 դոլար: Brent-ի գինընույնպես ընկել է՝ կորցնելով ավելի քան 50 ցենտ, բայց պահպանվում է 31 դոլարից բարձր նշագծի վրա՝ կազմելով 31,02 դոլար: