Չինաստանում 2015 թվականի բեսթսելլեր-գիրք Է դարձել մեծահասակների համար ներկազարդումը
INTERNATIONAL NEWSՉինաստանում 2015 թվականին բեսթսելլեր-գիրք Է դարձել հեղինակ Ջոաննա Բեսֆորդի «Խորհրդավոր պարտեզ» ներկազարդումը մեծահասակների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Amazon, Dangdang եւ Jingdong ինտերնետ գրախանութների տվյալները:
Տվյալների համաձայն, որոնք ներկայացնում Է China Daily թերթը, The Secret Garden ներկազարդումը, «որտեղ կա ընդամենը 264 հիերոգլիֆ», դարձել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող գիրքը, որն անցյալ տարի գնել են Չինաստանի բնակիչները:
«Վաճառասեղաններին հայտնվելուց հետո առաջին երեք ամիսներին The Secret Garden-ի վաճառքները կազմել են 1 միլիոն օրինակ, իսկ 2015 թվականի արդյունքներով գերազանցել են 1,5 միլիոնը»,- տվյալներ Է բերում թերթը
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



