Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Ազգերի լիգան փոխարինվել է Միավորված ազգերի կազմակերպությամբ․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Գրադարանավարի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի աշխատողների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1919-Հայաստանի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը, հաշվի առնելով Զանգեզուրի շուրջ ծագած լարված իրավիճակը, դիմել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդ Յուսուֆ Ջաֆարովին՝ առաջարկելով կազմակերպել խաղաղության գագաթաժողով։

1926 –ծնվել է ճարտարագետ Մարտունի Պողոսյանը։

1927 –ծնվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալ յանը։

1937– ծնվել է նշանավոր քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը։

1937– վախճանվել է բանասեր, մանկավարժ, թարգմանիչ Գևորգ Ասատուրը։

1944– վախճանվել է արձակագիր, դերասան Միքայել Մանվել յանը։

1947 –ծնվել է ամերիկահայ ճարտարագետ Արմեն Տեր-Կյուրեղյանը։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Զամբիայի հետ։

2001-չեչեն գրոհայինները գնդակահարել են Աբխազիայի հայկական Նաա գյուղի 14 խաղաղ բնակչի:

2001 –վախճանվել է թավջութակահար Լևոն Գրիգորյանը։

2007- Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «32 ատամ» հաղորդումն ընդհատվել է սկանդալային միջադեպի պատճառով: Հաղորդավարը, բեմից իջնելով դահլիճ, ծեծկռտուքի մեջ է մտել հանդիսատեսներից մեկի հետ, որը ողջ եթերի ընթացքում պարբերաբար ռեպլիկներ է նետել, և վեճն այնքան է զարգացել, որ ուղիղ եթերը անմիջապես ընդհատվել է:

2011-Երևանը երկու նշանակալի մշակութային ձեռքբերում է ունեցել՝ բացվել է Շառլ Ազնավուրի թանգարանը, և քաղաքի կենտրոնում հանգրվանել է Օգյուստ Ռոդենի հեղինակած արձաններից մեկը:

2013-վիճահարույց վերանորոգում-վերակառուցումից հետո վերաբացվել է Փակ շուկան, իսկ Փակ շուկայի շենքի՝ որպես ճարտարապետական հուշարձանի աղճատման դեմ ամիսներ ի վեր պայքարած ակտիվիստները շենքի մոտ որևէ ակցիա չեն անցկացրել:

2016-առաջին անգամ, համաձայն նոր Սահմանադրության, Ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրել. փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Տիգրան Մուկուչյանը։

2017-Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը։

2019-Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ մարզպետի օգնականը մեղադրվել է մի սպայի դաժան ծեծի ենթարկելու մեջ, և չնայած Տրդատ Սարգսյանը հերքել է իր առնչությունը այդ միջադեպին, բայց որոշել է թողնել պաշտոնը՝ «ի նշան քաղաքական պատասխանատվության»։

2022- Վահագն Հովակիմյանն ընտրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:

ԱՇԽԱՐՀ

3761մ.թ.ա. -ըստ հուդայիզմի, սա աշխարհի ստեղծման օրն է, և այդ օրվանից է հաշվարկվում հետագա ժամանակագրությունը։

312 մ.թ.ա.-ըստ մակեդոնական օրացույցի, այդ օրվանից սկսվում է Սելևկիդների դարաշրջանի հաշվարկը, քանի որ Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Սելևկ 1-ին Նիկատորը գրավել է Բաբելոնը և հիմնադրել Սիրիական թագավորությունը, որը գոյատևել է մինչև մ.թ.ա. 64 թվականը։

1571– Հոնիական ծովում տեղ է ունեցել Լեպանտոյի ծովամարտը, որի ժամանակ Սրբազան լիգան հաղթանակ է տոնել Օսմանյան Կայսրության նկատմամբ։

1604-վրացական թագաժառանգ Գեորգիի և Տատիշևի մոսկովյան նետաձիգների բանակները Զագեմի տակ պարտության են մատնել օսմանական բանակին։

1737 -կանադական Սենտ Մորիսում (Քվեբեկ) արտադրվել է Կանադայում առաջին պողպատը։

1793 -ֆրանսիական Ռեյմսում բոլորի աչքի առջև ջարդել են Սուրբ անոթը, որի մեռոնով օծվել է ավելի քան 30 ֆրանսիական թագավոր, ինչպես նաև, ըստ լեգենդի, 5-րդ դարում դրանով օծվել է ֆրանկների թագավոր Խլոդվիգ 1-ինը։

1806 -Անգլիայում արտոնագրվել է պատճենահանող թուղթը։

1826 -ամերիկյան Մասաչուսեթսում բացվել է ԱՄՆ-ի առաջին երկաթուղին։

1849– վախճանվել է ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր Էդգար Ալան Պոն, որը համարվում է դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը։

1879 -Վիեննայում կնքվել է ավստրո-գերմանական պայմանագիրը։

1885 –ծնվել է դանիացի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1903 -կանադական Օնտարիոյում հայտնաբերվել են արծաթի հանքեր։

1905 -Ռուսաստանում Առաջին հեղափոխության ժամանակ սկսվել է համառուսաստանյան քաղաքական գործադուլը։

1920 -առաջին անգամ 100 կանանց ընդունել են Օքսֆորդի համալսարան։

1944 -ԱՄՆ-ի Դումբարտոն-Օսկե քաղաքում կայացած համաժողովում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը համաձայնության են եկել Ազգերի լիգան փոխարինել Միավորված ազգերի կազմակերպությամբ՝ ՄԱԿ-ով։

1949– ստեղծվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։

1952– ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

1960 - Նիգերիան անդամագրվել է ՄԱԿ-ին:

1967– ծնվել է ամերիկացի երգչուհի Թոնի Բրեքսթոնը։

1971 - Օմանը անդամագրվել է ՄԱԿ-ին։

1977 - ԽՍՀՄ-ում ընդունվել է բրեժնևյան Սահմանադրությունը։

1987 - սինկխերը հայտարարել են Հնդկաստանից անկախ Խալիստան պետություն ստեղծելու մասին։

1988 - Ռիգայում 1940 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացվել է Լատվիայի դրոշը:

1993 -Ռուսաստանում թիվ 1 պահակակետը Լենինի դամբարանից տեղափոխվել է Անհայտ զինվորի հուշահամալիր։

1996- եթեր է հեռարձակվել «Fox News Channel» նորությունների ամերիկյան հեռուստաալիքը։

1999- հայտնաբերվել է աշխարհում առաջին համակարգչային վիրուսը, որը ներդրվել է Windows NT համակարգային դրայվերի մեջ, որն էլ նրան դարձրել է դժվար հասանելի բուժման համար։

2001– ԱՄՆ-ը պատերազմ է սկսել Աֆղանստանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest