ՌԴ-ն Իսրայելին և Պաղեստինին կրակի դադարեցման կոչ է արել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ՌԻԱ Նովոստի-ին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Իսրայելի և Պաղեստինի հետ շփումներում, երկու կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։
Ռուսական կողմը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ ներկայիս սրումը կարող է վերածվել երկարաժամկետ հակամարտության։
«Մենք կողմ ենք, որ բոլոր հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով՝ փոխադարձ շահերից ելնելով»,- նշել է Բոգդանովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այժմ կապի մեջ է Իսրայելի, Պաղեստինի ու Եգիպտոսի, ինչպես նաև արաբական այլ երկրների հետ՝ իրավիճակը դեէսկալացնելու համար։
«Միջազգային իրավական դաշտը հայտնի է՝ հակամարտության արդար, համապարփակ լուծում պետք է լինի։ Հակամարտությունը տեւել է 75 տարի։ Սա ևս մեկ շատ վտանգավոր ռեցիդիվ է։ Բռնության արատավոր շրջան»,- եզրափակել է փոխնախարարը։