Աստված օգնական կապիտուլյանտ- հողատուի կողմից հանձնված, թշնամուց գերեվավրած և բանտերում ապօրինի պահվող Արցախի նվիրյալներին. Արտակ Զաքարյան
BLOG2017թ. սեպտեմբերի 2:
Նախորդող երեք օրերին, աշխատանքային այցով անցել էի ՊԲ-ի բոլոր 8 պաշտպանական շրջանների առաջնագծերով: Այցի ավարտին, Արցախի նախագահ, հարգարժան Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ ամփոփում էինք արդյունքները: Կիսվում էի իմ տպավորություններով, սպայական անձնակազմերի հետ անցկացված խորհրդակցություններում բարձրացված հարցերով ու դրանց հնարավոր լուծումներով: Քննարկում էինք առաջիկա հրատապ անելիքները, նախատեսված ծրագրերն ու նորամուծությունները: Այդ օրը մենք ամրացող ու զարգացող Արցախի մասին էինք խոսում:
Եվ ոչ մեկի մտքով կամ երևակայությամբ անգամ չէր կարող անցնել, որ կարճ ժամանակ հետո, Հայաստանի իշխանությունը զավթած դավադիր խմբակը, կարող էր մեծաթիվ զոհերով այսպիսի անփառունակ ավարտի հասցնել հայ ժողովրդի երեսունամյա ձեռքբերումները: Չէինք պատկերացնի, որ կգտնվի գեթ մեկ հայ, որն այսպես կարատավորեր մի ամբողջ ազգի պատիվն ու արժանապատվությունը:
Աստված օգնական կապիտուլյանտ- հողատուի կողմից հանձնված, թշնամուց գերեվավրած և բանտերում ապօրինի պահվող Արցախի նվիրյալներին:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



