ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը մնում է պահանջված
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մնում է պահանջված, սակայն դրա ներկայության ձևի հարցը կլուծվի Մոսկվայի և Բաքվի միջև հաստատված ուղիներով, RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մեր կոնտինգենտի դերը պահանջված է, և կարծում եմ, որ ապագայում նույնպես դա անհրաժեշտ կլինի, նախ՝ մնում է հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան, չի կարելի բացառել, որ նրանցից ոմանք, որոնք այսօր լքել են Ղարաբաղը, ինչ-որ փուլում կորոշեն վերադառնալ։ Եվ խաղաղապահների առկայությունը լրացուցիչ հանգստության գործոն կդառնա այս մարդկանց համար։ Ուստի ես չէի ասի, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը սպառել է իրեն»,- ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ հետագայում Մոսկվայի և Բաքվի միջև հաստատված ուղիներով կքննարկվեն խաղաղապահ կոնտինգենտի հետագա մնալու եղանակները: