Չենք կիսելու ձայները հակաժողովրդական ուժերի հետ, նոր ընտրությունները՝ ապակայունություն են. Ավինյան
VIDEOՄեր քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից, և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում: Այս մասին այսօր Երևան քաղաքի ավագանու նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների ԼՂ-ից բռնի տեղահանումը, բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու և սատարելու գործում»,- ասաց նա:
Ըստ Ավինյանի․ «Նոր ընտրությունները ոչնչով չէին նպաստելու դրան։ Ավելին, շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ, կարծում եմ, ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



