Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային օբյեկտների ուղղությամբ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի բանակը հարձակում է գործել ՀԱՄԱՍ-ի «Ալ Ղասամ» զինյալ թևի հրամանատար Մուհամմեդ Ադ-Դեյֆի տան վրա` սպանելով նրա հորը, եղբորը, երեխաներին և այլ հարազատների. հրամանատարի ճակատագրի մասին չի հաղորդվում:
Իսրայելցիները վերջինիս համարում են գլխավոր ահաբեկիչներից մեկը, պաղեստինցիները` ժողովրդի ազատության լեգենդար մարտիկ: Իսրայելի ուժայինները մի քանի անգամ փորձել են նրան ոչնչացնել, նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, կորցրել է աչքն ու թևը, սակայն ամեն անգամ ողջ է մնացել:
Իսրայելի բանակը նաև հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմածովային օբյեկտների ուղղությամբ: Նշվում է, որ խոցված թիրախները ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվում էին ահաբեկչությունների իրագործման համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ից զինամթերք տեղափոխող առաջին ինքնաթիռը երեկ վայրէջք է կատարել Իսրայելում: