Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Երբ ուժն ու թուլությունը հողն ու սերն են. Նազենի Հովհաննիսյանը և Խորեն Լևոնյանը՝ «Հոթել Գրանդ»-ի նոր եթերաշրջանում

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գոշ Հակոբյան և Իննա Խոջամիրյան պրոդյուսերական տանդեմն ամիսներ առաջ վստահեցնում էր, որ կկարողանա նորարարություն բերել մեդիա ոլորտ: Դեռևս ամիսներ առաջ էկրաններ բարձրացավ «Հոթել Գրանդ» հեռուստանովելը՝ 2 եթերաշրջանով: Հոկտեմբերի 16-ին նրանք կներկայացնեն հեռուստանովելի նոր եթերաշրջանը, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորելու են Նազենի Հովհաննիսյանը և Խորեն Լևոնյանը: «Հոթել Գրանդ»-ի 3-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են դեռևս ամռանը: Նկարահանումներն անցել են Ամբերդում, Ձորաղբյուրում, որտեղ էլ ծավալվում են հիմնական գործողությունները: Նկարահանումներից մեկին ներկա է եղել Tert.am Life-ը, որին վստահվել են նախագծի առաջին մանրամասները:

«Մենք հանգեցինք այն գաղափարին, որ նախորդ պատմությունը պետք է ավարտվի, բայց չավարտվի հենց «Հոթել Գրանդ»-ը: Այս եթերաշրջանում ևս լինելու է խնդիր, պայքար, սեր, ինչն էլ դառնալու է նախագծի առանցքը: Հյուրանոցի տնօրենին նոր հող է անհրաժեշտ հյուրանոցի ընդարձակման աշխատանքների համար: Նա փորձում է գումարով լուծել խնդիրները, գնել հողը, բայց Խորեն Լևոնյանի հերոսի համար դա պարզապես հողակտոր չէ, որը կարելի է գնել գումարով: Հենց այստեղից էլ սկսվում է պատմությունն իր խնդիրներով»,- պատմել է նախագծի ռեժիսոր Գոշ Հակոբյանը:

Նազենի Հովհաննիսյան և Խորեն Լևոնյան հեռուստատեսային զույգը սիրված է հեռուստադիտողի կողմից, և տևական դադարից հետո հեռուստադիտողը նրանց նորից տեսնելու է գլխավոր հերոսների դերում:
Նախագծի պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը նշել է, որ Նազենի Հովհաննիսյանին և Խորեն Լևոնյանին նախագծում ներգրավվելը եղել է ինքնաբուխ:
«Նրանք շատ վաղուց միասին չեն եղել հեռուստաէկրաններին և վստահենք՝ զույգին հասցրել են կարոտել: Ուզում եմ շեշտել, որ նրանք աշխատել են նույն ուժով, թարմությամբ՝ լցնելով կադրն ու տեսարանը: Նախագիծը սկսելիս ունեցել ենք մտավախություններ, բայց կարծում եմ՝ հենց այդ մտավախությունների շնորհիվ է, որ այսօր ունենք «Հոթել Գրանդ 3»՝ նման անձնակազմով: Ամեն նոր եթերաշրջանի և հետագայում նոր նախագծերի մեջ նույնչափ վախ, հուզմունք, սեր, մանրակրկիտ աշխատանք ու մեծ սպասում պետք է լինի»,- մանրամասնել է Իննա Խոջամիրյանը:

Ինչպես նշեցինք նկարահանումներն ընթացել են Ձորաղբյուրում, Ամբերդում: Ձորաղբյուրում նկարահանումներն անցել են գյուղական միջավայրում՝ նաև կենդանիների մասնակցությամբ: Նկարահանող անձնակազմը մի քանի օրվա ընթացքում հասցրել է ընտելանալ պայմաններին, գյուղական միջավայրին և եղանակային պայմաններին: Նկարահանման օրը, որին ներկա է եղել նաև Tert.am Life-ը, տեսարանները եղել են գիշերը, գլխավոր դերասանների հետ հարցազրույցները՝ ևս: Գլխավոր հերոսուհուն՝ Ադելին, մարմնավորում է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, որը մեզ հետ զրույցում նշել է՝ որքան էլ նախագծերին ընտրողաբար է մոտենում, միշտ կա վախ, չէ՞ որ թիմային աշխատանքում ամեն առանձին անդամի ներկայությունն ու աշխատանքն է որակն ապահովում.մի անձի գործ չէ:

«Ինձ միշտ հիմնավոր կերպով ոգևորում է մարդը. իհարկե երբեք չգիտես նախագիծն իր ավարտին ինչ տեսք կամ որակ կունենա, ու միշտ կա ռիսկ, որ չես հաջողի, որ չեք կարողանա, բայց Իննայի անհավանական ոգևորությունը, նպատակասլացությունը՝ մտնելու ավելի ծանր, որակապես այլ գործընթացի մեջ, երբ կարող էր հեշտորեն անել ամեն բան, նրա ընդգծված վստահությունը մեր նկատմամբ՝ ինձ համար համոզիչ էր ու թանկ: Գոշը՝ որպես երիտասարդ ռեժիսոր, ամբողջ երիտասարդ թիմը, որն անհոգնել աշխատում էր նախագծի վրա,յուրաքանչյուրի պատասխանատու և սրտացավ վերաբերմունքն իսկապես ոգևորիչ էր: Շնորհակալությունս պոստֆակտում թե՜ նկահարանման ամբողջ կազմին, և թե՜ մեր դիտողներին ու հավատացողներին՝ նախապես:Այս հեռուստաֆիլմն իր տեսակով հաստատ տարբերվելու է մեր՝ ոչ այդքան մեծ հեռուստաշուկայում ներկայումս եղող նախագծերից: Ի վերջո թեթև ժանրն էլ իր տեղն ու դերն ունի: Բայց կարելի է անել հումոր՝ առանց գռեհկանալու, խոսել պարզ լեզվով՝ առանց փողոցային խոսույթի, լինել պայմանական իրավիճակում, բայց անկեղծ»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Նա նաև պատմել է իր և Խորեն Լևոնյանի համագործակցության, հեռուստատեսային զույգի և նոր կերպարի մասին:

«Խորեն Լևոնյանի հետ խաղալը միշտ է հաճույք, գերագույն հաճույք, իսկ նրա պես տաղանդավոր մարդիկ ծնվում են տասնամյակը մեկ: Նա կարողանում է ամեն նոր կերպարում նոր հրավառություն առաջացնել:Հերոսուհուս մասին խոսելիս ասեմ... իմ անձից շատ տարբեր է, բայց աշխատանքին նվիրվածությամբ՝ շատ նման: Պատրաստ է խոչընդոտները հաղթահարել՝ հանուն լավ արդյունքի ու աշխատանքի լավ որակի, բայց ոչ երբեք մարդկային ճակատագրերի հաշվին: Թվացյալ ուժի տակ թաքնված է հուզական, ապրումակցող, ու հողի գինն ու արժեքն իմացող մարդը, որը գիտի, թե սերն ու նվիրվածությունն ինչ զորեղ ուժ են: Ու վերջում, երբ Ադելը՝ հերոսուհիս, «զիջում» է իր դիրքը ի վնաս իրեն՝ իբրև մասնագետի, հաստատ անում է հանուն Մարդու և իր ունեցած արժեքային համակարգի:Հաղթում է Խորենի կերպարի՝ հողին ամուր կանգնած հայ մարդու սերը: Սերն ու իր հողին ապրելու ցանկությունը. սա է կարևորագույնը»,- նշեց դերասանուհին: 

Նկարահանման ընդմիջումների ժամանակ, երբ դերասանական անձնակազմը հանգստանում էր, Խորեն Լևոնյանը դիտում էր «Արիս»- «Արարատ- Արմենիա» ֆուտբոլային հանդիպումը և մեզ հետ զրույցում նշեց, որ տեսարանների դադարների ժամանակ հասցնում է հետևել ֆուտբոլային զարգացումներին: Այս հեռուստանովելում Խորեն Լևոնյանը մարմնավորելու է Ադամ անունով ագարակատիրոջը, որն ամուր կառչած է հողին և փորձում է պահել այդ հողը:
«Այս տեսակի առաջարկ ստացել եմ առաջին անգամ, որ ներգրավվեմ նման ժանրում, բայց ինձ համար առաջնահերթություն է կերպարի ասելիքը: Ես համաձայնել եմ մարմնավորել կերպար, որը պայքարում է իր հողի համար, իսկ այսօր ես ուզում եմ խոսել այդ թեմայից և ասել՝ հողը կարևոր է և հողի համար պետք է պայքարել: Խոսելու եմ, որ պետք չէ թողել և գնալ, պետք չէ հողն անտեր թողել, պետք է պայքարել, կռիվ տալ հողի համար, որը քոնն է և քեզ համար հարազատ է և այս դեպքում պարզապես հողակտոր չէ»,- պատմել է Խորեն Լևոնյանը:

Դերասանը նշել է, որ այդ կերպարում շատ չի հեռվացել իր մտածելակերպից և ժանրից:
«Հեռուստադիտողը տեսնելու է իմ մտքերն ու վերաբերմունքը: Մենք նաև ունենք հումորային տեսարաններ, հետաքրքիր զրույցներ, զարգացումներ, բայց ամեն բան հավասարակշռված է: Արվեստագետի գլխավոր նպատակն է անել մի բան, որը մարդու մեջ որևէ փոփոխության կհանգեցնի: Սա աշխատանք է, որը մարդիկ միայն ժամանացի համար չեն նայելու, նաև սովորելու բան կգտնեն»,- եզրափակել է դերասանը:

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead