Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Ուսուցիչների և տնօրենների նվազագույն դրույքաչափը բարձրացվել է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի առաջնային նպատակը կրթական միջավայրի բաերելավումն ու տրամադրվող պետական միջոցների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացումն է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր կարգով նախատեսված մեծածավալ փոփոխությունը սկզբնական փուլում պարզաբանումների կարիք ունի, քանի որ տեղերում նոր մոդելի ճիշտ ներդրումը՝ համապատասխան հաշվարկների իրականացումը, տրված լիազորությունների և պարտավորությունների համադրումը անչափ կարևոր են:

«Շատ ուշադիր ենք դպրոցների կողմից բարձրացվող բոլոր հարցերին, որպեսզի դպրոցներ մուտք գործող ֆինանսավորման նոր կարգն ըստ անհրաժեշտության նաև լրամշակենք։ Ինչ վերաբերում է վարձատրության համակարգին, ապա պետք է նշել՝ ֆինանսավորման նոր կարգը շատ ավելի թափանցիկ, պարզ ու նաև դպրոցի համար նոր հնարավորություններ ընձեռող միջավայր է ապահովում»,- նշում է նախարարը։

2020 թվականի հունվարի 1-ից գործում էր ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված ուսուցչի նվազագույն դրույքաչափ՝ 108 հազար 800 դրամի չափով։ Ֆինանսավորման նոր կարգով նվազագույն դրույքաչափը բարձրացվել է և սահմանվել ավելի քան 119 հազար դրամ:

«Մինչ այս, դպրոցներում միջին դրույքաչափը տարբեր է եղել. կան դեպքեր երբ փաստացի դրույքաչափը եղել է ավելի ցածր, քան ներկայում սահմանված նվազագույն չափն է, կան նաև դեպքեր, երբ ավելի բարձր է եղել։ Կարգում սահմանված է, որ եթե կոնկրետ դպրոցում դրույքաչափն ավելի բարձր է, ապա պահպանվում է այդ բարձր դրույքաչափը։ Հիմնական խնդիրն առաջացել այն հանգամանքից, որ հիմք են վերցվել 2021 թվականի դրույքային չափերը, որովհետև կարգը շրջանառվել է այս ընթացքում, մինչդեռ եղել են դեպքեր, երբ դպրոցը 2021 թվականից հետո լրացուցիչ բարձրացրել է ուսուցչի դրույքաչափը՝ տրված լիազորությունների և միջոցների շրջանակում:

Նախարարության կողմից արդեն իրականացվում է կարգի լրամշակում, համապատասխան նախագիծը շրջանառվում է, որպեսզի հիմք ընդունվի կիրառված վերջին դրույքաչափը, այն դեպքում, եթե այն նոր կարգով սահմանված դրույքաչափից ավելի բարձր է: Այս մասին նախարարությունն արդեն տեղեկացրել է դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերի հետ կապված գործող դրույքաչափի որևէ նվազեցում չիրականացվի»,- ընդգծում է ԿԳՄՍ նախարարը՝ շեշտելով, որ գործընթացի արդյունավետ տեղայնացումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

Ֆինանսավորման նոր կարգը ընթացիկ տարվա սեպտեմբերից արդեն գործարկվել է շուրջ 989 դպրոցում: Դրանցից 505-ում (51 %) ուսուցիչների գործող դրույքաչափը բարձրացվել է՝ նոր կարգի գործադրման արդյունքում։ Շուրջ 439 դպրոցում (44,3 %) դրույքաչափը մնացել է անփոփոխ, և միայն 4,5 %-ում՝ 45 դպրոցում արձանագրվել է դրույքաչափերի որոշակի նվազում: Ընդ որում, 45 դպրոցներից 23-ում աշխատավարձի նվազումը կազմել է 1000 դրամից պակաս։ Շրջանառվող լրամշակված նախագիծը հնարավորություն կընձեռի, որպեսզի այդ 45 դպրոցներում նույնպես դրույքաչափի ու հետևաբար նաև աշխատավարձի որևէ նվազում չլինի։

Փոքր՝ 100-ից պակաս սովորողներով դպրոցների համար բյուջետային հատկացումներն արվում են նախկին մոդելի պահպանման և որոշակի հավելավճարների տրամադրման սկզբունքով: Հաշվի առնելով, որ փոքրաքանակ սովորողներ ունեցող դպրոցներում ուսուցիչները, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, մեկ դրույքից քիչ ծանրաբեռնվածություն ունեն, 2023 թվականի սեպտեմբերից ուժի մեջ է մտել նոր կարգավորում, որով ուսուցիչներին տրվում է հավելավճար մինչև 0,5 դրույք վարձատրության չափով: Բացի այդ, դպրոցները լրացուցիչ ֆինանսավորում կստանան նոր չափորոշչի ներդրման նպատակով ավելացող գործառույթների մասով, ինչպես երկարօրյա ուսուցման կազմակերպումն է, խմբակների և նախագծային ուսուցման կիրառումն է, ուսուցիչների շաբաթական դասավանդվող ժամաքանակի նվազեցումն է, բազմահամակազմ դասարանների սկզբունքը նոր չափորոշչի կիրառությամբ դասարաններում վերանայելու սկզբունքն է՝ բազմահամակազմ ուսուցում իրականացնելով միայն արվեստ և ֆիզիկական կենսագործունեության բնագավառի առարկաների դեպքում, այն էլ՝ ուսուցչին տրվող հիսուն կամ յոթանասունհինգ տոկոս հավելավճարով՝ մեկ ժամի համար։

«Կա նաև երկրորդ խնդիրը, որը, կարծում եմ, ուսուցիչների ոչ բավարար իրազեկվածության ու դպրոցների՝ ոչ բավարար իրազեկելու հետևանք է։ Բացի ուսուցչական աշխատավարձից, դպրոցները, ոչ բոլորն իհարկե, տարիներ շարունակ սահմանել են որոշակի վճարներ, որոնք, օրինակ, կապված են եղել գրավոր աշխատանքները ստուգելու հետ: Յուրաքանչյուր դպրոց իր ներսում որոշումներ է կայացրել դասղեկին տրվող լրացուցիչ գումարների մասին։ Ոչ բավարար իրազեկվածությունը բերել է նրան, որ ստեղծվել է տպավորություն, թե գրավոր աշխատանքների համար այլևս գումար չի տրվելու։ Ուզում եմ հստակ ընդգծել, որ երբևէ որևէ նախկին ֆինանսավորման կարգում այսպիսի բաղադրիչ չի եղել․ գրավոր աշխատանքների համար տրվող վճարները դպրոցի ներսում կայացվող որոշումներ են, և յուրաքանչյուր դպրոց իրավասու է քննարկել ու այն պահպանել, եթե մանկավարժական խորհուրդը կհամարի նպատակահարմար։ Այս առումով որևէ բան չի փոխվել. դպրոցներն ինչպես որ իրականացնում էին այս գործընթացը, կարող են նույն կերպ այն շարունակել»,- ասում է նախարարը։

Ինչ վերաբերում է դասղեկության վճարներին, ապա ֆինանսավորման նոր կարգի համաձայն՝ դասղեկների համար վճար է սահմանվել դրույքի 10-15 %-ի չափով։ Ընդ որում, նախկին կարգով այս նպատակով ևս գումար չէր տրամադրվում, դպրոցները սեփական նախաձեռնությամբ էին այդ հարցին այս կամ այն լուծումը տալիս: Այժմ նույնպես իրենց նախընտրած ձևաչափով կարող են իրականացնել այդ աշխատանքները»,- փաստում է ԿԳՄՍ նախարարը։

Անդրադառնալով վարչական աշխատակազմին՝ Ժաննա Անդրեասյանը նշում է, որ նրանց դեպքում հիմնականում ունենք աշխատավարձերի բարձրացում։

«Հիմնական քննարկումն այստեղ ընթացել է ոչ թե վարձրատրության չափի, այլ դրույքաչափի ծանրաբեռնվածության մասին։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր օպերատորներին, որոնք պաշտոնի նոր նկարագրով լրացուցիչ գործառույթներ ունեն իրականացնելու՝ էլեկտրոնային դասավանդման և փաստաթղթաշրջանառության որակի ապահովման առումով։ Դպրոցներին ուղարկվել է համապատասխան գրություն, որ իրենք կարող են դրույքաչափի փոփոխություն կատարել։ Օրինակ՝ եթե կարգով տվյալ հաստիքի համար նախանշված է 0,75 դրույքաչափ, ապա դպրոցներն ըստ անհրաժեշտության հիմնավորելով կարող են այն սահմանել մեկ դրույք»,- պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը։

Ֆինանսավորման նոր կարգով՝ աշխատավարձերի համաչափության սկզբունքով, շուրջ 111 հազար դրամով բարձրացել է նաև դպրոցների տնօրենների աշխատավարձը՝ միջինում դառնալով 329 հազար 800 դրամ։

«Տնօրենների աշխատավարձերի առումով ունենք իրավիճակի էական բարելավում: Սահմանել ենք դպրոցի ղեկավարման որակակական նոր պահանջներ, և, հաշվի առնելով տնօրենի վրա դրված պատասխանատվության մեծ չափը, կարծում ենք, որ վարձատրության բարձրացում պետք է անպայման լիներ՝ պահպանելով համաչափության սկզբունքը։

Իհարկե, թե՛ դպրոցների տնօրենների, թե՛ մյուս վարչական աշխատողների վարձատրությունը փոխկապակցված է նաև դասարանների թվի հետ: Մեծ դպրոցներում, օրինակ, ունենք դեպքեր, երբ տնօրենի աշխատավարձը սահմանվել է 475-495 հազար դրամ »,- ասում է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածության նվազմանը, որի վերաբերյալ կառավարության որոշումն արդեն ընդունվել է: Ըստ այդմ՝ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ կնվազի նաև ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածությունը։ Գործող՝ շաբաթվա համար 22 դասաժամի փոխարեն, նոր չափորոշչով նախատեսված է, որ դրույքային ծանրաբեռնվածությունը կսահմնավի համապատասխանաբար կրտսեր դասարաններում դասավանդողների համար շաբաթական 18, իսկ միջին և ավագ դասարաններում՝ 20 դասաժամ: Այսինքն՝ նոր չափորոշչի ներդրումը բերում է ուսուցչի վարձատրության 10-20 % տոկոս բարձրացման։

 

Մանրամասները՝  https://escs.am/am/news/18568 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution