Էլեկտրական տրակտոր արևային մարտկոցներով ռուս մշակողների կողմից
ECONOMICSEcosphere.press-ը գրում է, որ Վավիլովի համալսարանը (Սարատովի Ն. Ի. Վավիլովի անվան գենետիկայի, կենսատեխնոլոգիայի և ճարտարագիտության պետական համալսարան) հայտարարել է նորարարական էլեկտրական տրակտորի մշակման մասին, որը կարող է դառնալ գյուղատնտեսության ապագա հիմնական տրանսպորտային միջոցը:
էլեկտրական տրակտորը խոստանում է հեղափոխել արդյունաբերությունը և նվազեցնել գործառնական ծախսերը:
Այդ էլեկտրական տրակտորի յուրահատկությունը կայանում է մի քանի կարևոր բնութագրերի մեջ.
-Ծախսերի խնայողություն. արևային մարտկոցների օգտագործումը խնայում է սպասարկման ծախսերի ավելի քան 45 %-ով համեմատած ավանդական տրակտորների հետ, որոնք հիմնված են նավթամթերքների վրա:
-Պարզ կառուցվածք. Էլեկտրական տրակտորը նախագծվել է շեշտը դնելով պարզ կառուցվածքի վրա՝ նվազագույն մասերով, ինչն այն դարձնում է ավելի հուսալի և հեշտ օգտագործման համար:
-Ինտուիտիվ կառավարում. տրակտորը հագեցած է հարմար կառավարման համակարգով, որը հասանելի է դարձնում այն օգտատերերի լայն շրջանակին, այդ թվում անկախ ֆերմերներին:
-Սեփական էլեկտրամատակարարում. Էլեկտրական տրակտորը հագեցած է արևային մարտկոցներով, ինչը թույլ է տալիս անընդհատ աշխատել՝ նույնիսկ ընդմիջումների ժամանակ, օրինակ ճաշի ժամանակ, մարտկոցները լիցքավորվում են արևային մոդուլների միջոցով թույլ տալով մեքենային շարունակել աշխատել:
-Երկարացված աշխատանքային ժամանակ. Էլեկտրական տրակտորը կարող է աշխատել մոտ 8 ժամ առանց վերալիցքավորման (մինչև 20 %) բեռնվածության դեպքում: Պայծառ արևոտ եղանակին այս ժամանակը կարող է ավելանալ ևս 2 ժամով։
Ասպիրանտ Դանիիլ Սաիդովի ղեկավարությամբ գիտնականները շարունակում են կատարելագործել նախագիծը փորձարկելով դրա հուսալիությունն ու կատարումը տարբեր պայմաններում։ Նրանք նաև դիտարկում են Yandex-ի առաքման ռոբոտներում օգտագործվող տեխնոլոգիայի հիման վրա ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հարցը։ Այդ տրակտորը կարևոր քայլ է դեպի ավելի մաքուր և արդյունավետ գյուղատնտեսություն:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]