ՀԱՄԱՍ-ը կջնջվի աշխարհի երեսից. Իսրայելի ՊՆ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժումը «կջնջվի երկրի երեսից», գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Գալանտն այս հայտարարությունն արել է Իսրայելում արտակարգ կառավարություն ստեղծելու մասին հայտարարությունից հետո առաջին համատեղ հայտարարության ժամանակ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ընդդիմադիր «Պետական ճամբար» կուսակցության առաջնորդ Բենի Գանցի հետ միասին։ Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով՝ երեքն էլ կմտնեն ռազմական վերահսկողության կաբինետ, որը որոշումներ կկայացնի ռազմական գործողությունների հետագա ընթացքի վերաբերյալ։
Մեկնաբանելով ընթացիկ իրադարձությունները՝ Գալանտը նշել է, որ «հրեա ժողովուրդը նման բան չի տեսել 1945 թվականից ի վեր»։