ԼՂ-ից տեղահանված շուրջ 80,000 քաղաքացի ստացել է 100,000 դրամ. Փաշինյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն, այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցիվ 14 հազար 593-ը երեխաներ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսպիսով՝ ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուների:
Մեր մյուս քույրերի եւ եղբայրների վճարումները կիրականացվեն նրանց կողմից քարտային հաշիվներ բացելուն զուգընթաց: Հումանիտար կենտրոնն, իհարկե, բոլորին կօգնի այս գործը հնարավորինս արագ կազմակերպելու համար»,- գրել է նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



