Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի սահմանապահները Գուրգեն Ներսիսյանին որոշակի ժամանակ Հակարիի անցակետում պահել են արգելանքի տակ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Armlur.am-ը գրել է.

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ սանձազերծված հերթական ագրեսիայից հետո արցախցիները ստիպված եղան լքել իրենց հայրենիքը՝ ֆիզիկական ոչնչացումից փրկվելու համար:

Ադրբեջանը Արցախը հայաթափելու համար անմիջապես բացեց ավելի քան 9 ամիս արգելափակված Լաչինի միջանցքը՝ ժողովրդի բռնի տեղահանումն ապահովելու համար՝ այդ ընթացքում Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից առևանգելով նախկին ու ներկա տարբեր պաշտոնատար անձանց:

Արցախը դատարկվելուց հետո Ադրբեջանը Բաքու տեղափոխեց նաև Արցախի երեք նախագահներին: Այդ ընթացքում լրատվադաշտը ուշադիր հետևում էր, թե արդյոք արցախյան պաշտոնյանները կկարողանան տեղափոխվել Հայաստան և յուրաքանչյուր այդպիսի դեպք հանրայնացվում էր կամ ՀՀ տեղափոխված պաշտոնատար անձինք էին հայտարարում այդ մասին:

Տևական ժամանակ էր որևէ տեղեկություն չկար Արցախի նախկին գլխավոր դատախազ, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի մասին: Armlur.am-ը պարզեց, որ Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չի անցել: Պարզվել է, որ Հակարիի կամրջին տեղադրված անցակետում ստուգման պահին ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները անմիջապես ճանաչել են նրան և արգելանքի վերցրել:

Տևական ժամանակ նրա կինն ու երեխաները մնացել են մեքենայում միայնակ, իսկ Գ.Ներսիսյանը գտնվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների վերահսկողության տակ: Գ.Ներսիսյանին ազատ են արձակել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ներառված աշխատակիցների միջնորդությամբ: Հարկ ենք համարում նշել, որ վերջին մեկ տարում Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությունն ու շփումը հիմնականում ապահովվում էր Գ.Ներսիսյանի միջոցով, ինչը ամենայն հավանականության իր ազդեցությունն է ունեցել նրան ազատ արձակելու հարցում:

Armlur.am-ի տեղեկություններով ՀՀ հասնելուն պես Գ.Ներսիսյանը հեռախոսազանգ է ունեցել Արցախի նախագահների հետ և տեղեկացրել դեպքի մասին: Մեր մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ Գ.Ներսիսյանի՝ ՀՀ տեղափոխվելը թույլատրելու մասին լուրը լսելուց հետո Ռուբեն Վարդանյանը նույնպես որոշել էր ռիսկի դիմել ու փորձել տեղափոխվել ՀՀ, սակայն, ինչպես տեսանք, դա նրան չհաջողվեց:

​Հատկանշական է, որ չնայած ակտիվ հանրային գործունեությանը, Գ.Ներսիսյանը ՀՀ տեղափոխվելուց հետո որևէ լրատվամիջոցի այդ մասին հարցազրույց չէր տվել և նույնիսկ չէր հայտարարել:

Armlur.am-ին հաջողվեց հեռախոսակապ հաստատել պարոն Ներսիսյանի հետ, ով հաստատեց ՀՀ տեղափոխվելու, Հակարիի կամրջին ադրբեջանցիների կողմից իրեն արգելանքի վերցնելու և որոշակի ժամանակ անց ազատ արձակելու հանգամանքը: Վերջինիս պնդմամբ ինքը այդ մասին չի խոսել և չի բարձրաձայնել, քանի որ այդ ժամանակ Արցախում դեռևս պաշտոնյաններ կային, իսկ իր կողմից հայտարարություններ անելը, ինքնին Արցախից ՀՀ տեղափոխվելու մասին խոսելը կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել նրանց համար: Գ.Ներսիսյանը հաստատեց, որ ՀՀ հասնելուն պես հեռախոսային խոսակցություն է ունեցել նախկին նախագահներից Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ, սակայն հրաժարվեց զանգի բովանդակության մասին տեղեկություններ փոխանցելուց: Այն հարցին, թե ինչով է զբաղվելու ՀՀ-ում և արդյոք պետական համակարգում աշխատելու առաջարկ ստացել է, թե ոչ, Գ.Ներսիսյանը հայտնեց, որ աշխատանքի առաջարկ չի ստացել, մասնագիտությամբ իրավաբան է և կփորձի դրան համապատասխան աշխատանք գտնել:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026