Ազգային գաղափարախոսական ծրագրերն իրատեսական ու միանգամայն ակտուալ են, քանի գաղափարն առաջ մղող ուժեր կան. Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը չի պահպանել կառույցին միանալու պարտավորությունները և չի հարգել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր հանձնառությունը, կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին։
Այն ամենը, ինչ պետք է իմանալ բոլոր տեսակի միջազգային կառույցների մասին, և երբեք հույսը չդնել դրանց կողմից մեզ համար ցանկալի սանկցիաներ կիրառելու վրա, հատկապես, երբ խոսքը գնում է Ադրբեջանի նման պետության մասին, որը որպես ստնտու կով է Եվրոպայի համար։
Հետաքրքիր ելույթ էր Իռլանդիայի պատվիրակի ելույթը` բավականին կոշտ, ուղիղ և կտրուկ։ Իռլանդիայի Հանրապետությունում վերջին պառլամենտական ընտրություններին խորհրդարանում տեղերի մեծամասնությունը վերցրել է Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի վերամիավորման ծրագիրն առաջարկող Հանրապետական և Քրիստոնեա-դեմոկրատական կոալիցիոն ուժը։
Սա վառ օրինակ է, որ ազգային գաղափարախոսական ծրագրերն իրատեսական ու միանգամայն ակտուալ են, քանի գաղափարն առաջ մղող ուժեր կան, որոնք հստակ աշխատանք են տանում հասարակության ամենատարբեր շերտերի հետ։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



