Արդեն հայտնի պատմությունները նոր շունչ են ստանալու, նոր հերոսներն էլ իրենց հետ բերելու են նոր պատմություններ. Հոթել Գրանդ 3 (լուսանկարներ)
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ 20:45 Ա- Թիվիի եթերում կլինի Հոթել Գրանդի 3-րդ և վերջին եթերաշրջանը, որի գլխավոր դերակատաներն են Խորեն Լևոնյանը և Նազենի Հովհաննիսյանը, բայց գլխավոր հերոսների պատմությանը զուգահեռ Ամբերդում շարունակվելու է հյուրանոցի աշխատակիցների պատմությունը: Դեռևս օգոստոսին ավարտվել են հեռուստասերիալի նկարահանումները և Tert.am Life-ը ներկա է եղել Ամբերդում վերջին նկարահանումներին. ներկայացնում ենք մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները:
Նախագծի պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ եթերաշրջանում որոշ հերոսների պատմություններ մոտեցան ավարտին:
«Ամեն անգամ նոր նշաձող ենք սահմանում, որը պարտավորվում ենք հաղթահարել: Երկրորդ և հիմնական լոկացիան իր նոր դերասաններով թարմ գույն բերեց Հոթել Գրանդ, բայց գործողությունները զուգընթաց նաև զարգանում են հյուրանոցւմ, քանի որ որոշ հերոսների պատմությունը նոր է սկսվում և նրանք ունեն իրենց հստակ առաքելությունները: Կան հերոսներ, որոնց պատմություններն ու կերպարները ստանալու են նոր գույներ»,- նշեց Իննա Խոջամիրյանը:
Նախագծի 2-րդ եթերաշրջանում թիմին միացել է դերասան Հայկ Պետրոսյանը, որը մարմնավորում էր կնամոլ կերպարի՝ ձգտելով բարձր հաստիքի հյուրանոցում: Մեզ հետ զրույցում Հայկը նշեց, որ այս եթերաշրջանում նա ցածր հաստիք է զբաղեցնելու:
«Այս եթերաշրջանում բացահայտվելու է հերոսի մարդկային տեսակը, քանի որ այն եկել է նախորդ եթերաշրջանում և հեռուստադիտողն ունի երկարի պատկերացումներ հերոսի մասին: Կյանքում ևս մենք հանդիպում ենք մարդկանց, որոնք ստեղծված չեն ընտանիք կազմելու համար և ունեն այլ առաջնահերթություններ, նույնն էլ կարելի է ասել այս հերոսի մասին, որն ունի իր պատմությունն ու իր նպատակները: Կարծում եմ, որ նախագծի շրջանակում մարմնավորածս կերպարը գույն է տալիս ողջ ընթացքին»,- նշեց Հայկ Պետրոսյանը:
Նախագծի ռեժիսոր Գոշ Հակոբյանը պատմեց արդեն ծանոթ դեմքերի ճակատագրերի և նոր դերասանների մասին:
«Նախորդ եթերաշրջանում մենք ձևավորել էինք զույգեր, որոնց ճակատագիրը պարզ էր մասնակի, այս եթերաշրջանում մենք նաև ցույց է տալու՝ ինչ ճակատագիր ունեցան հերոսներն ու նրանց սիրո պատմությունները: Ունենք նոր հերոսներ, մասնավորապես Լևոն Խուրշուդյանը, որն այս նախագծում լինելու է բառմեն: Շատ փակագծեր չբացելով նաև նշեմ, որ այլ կերպ է բացահայտվելու նաև հյուրանոցի տնօրենի՝ Ադոնցի մարդկային տեսակը»,- ասաց Գոշ Հակոբյանը: