Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ՝ չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, որ ինքը խախտել է օրենքը։ Այս մասին Զուրաբիշվիլին ասել է հատուկ ճեպազրույցում, նրա խոսքերը մեջբերել է Sputnik Գրուզիան։
«Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Ես հրաժարական չեմ տա։ Ես կլինեմ այնտեղ, որտեղ եղել եմ, որտեղ եղել եմ ողջ կյանքում և ինչու եմ եկել ու մնացել, կանգնել փողոցում՝ հանուն մեր եվրոպական և ժողովրդավարական ապագայի»,- ասել է Զուրաբիշվիլին։
Սահմանադրական դատարանը երկուշաբթի օրը գտել է, որ նախագահը խախտել է երկրի Հիմնական օրենքի 52-րդ հոդվածը։ Այս որոշումը թույլ կտա շարունակել Զուրաբիշվիլիի իմպիչմենտը, որը նախաձեռնել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. հարցը այժմ կքննարկի խորհրդարանը։ 150 պատգամավորներից առնվազն 100-ը պետք է քվեարկեն իմպիչմենտի օգտին։ Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Վրացական երազանքի» և «Ժողովրդական իշխանություն» շարժման անդամների, այժմ ունի 84 մանդատ։